Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում
Thu, 03 Sep 2026 12:51:35 +0400

Վարորդական իրավունքից զրկված մի խումբ քաղաքացիներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ դժգոհություն հայտնելով վարորդական իրավունքների վերականգնման գործող կարգի վերաբերյալ։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ խնդրի լուծման ակնկալիքով բազմիցս դիմել են պետական տարբեր կառույցների, սակայն հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել։ Նրանց խոսքով՝ իրենք ֆինանսական աջակցություն չեն պահանջում, այլ ցանկանում են վերականգնել իրենց վարորդական իրավունքները, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի և ապահովել իրենց ընտանիքների կարիքները։
Քաղաքացիներից մեկը դժգոհել է, որ խնդրի պատճառով ստիպված են լինում պարբերաբար Երևան գալ տարբեր մարզերից՝ ճանապարհածախս կատարելով և ժամանակ կորցնելով։ Նրա խոսքով՝ քաղաքացիների համար դժվար է շարունակաբար այցելել կառավարության, Ազգային ժողովի և նախարարությունների շենքերի մոտ՝ իրենց խնդրի լուծումը պահանջելու համար։
Բողոքի մասնակիցներից մեկի փոխանցմամբ՝ ընտրություններից առաջ քաղաքացիները հանդիպել էին վարչապետի հետ, որի ընթացքում, իրենց պնդմամբ, խոստում էր տրվել լուծել վարորդական իրավունքների վերականգնման հարցը։
«Ռուսաստանում զրկվածներին չեն տալիս։ Այո, Ռուսաստանում զրկվածներին, բոլորին չեն տալիս»,- նշել են նրանք։
Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել գործող մոտեցումները և ապահովել վարորդական իրավունքների վերականգնման իրենց համար ընդունելի ու հասանելի մեխանիզմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր