Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Thu, 03 Sep 2026 13:45:08 +0400


Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել է Հայաստանում պղնձամոլիբդենային ամենահարուստ հանքավայրերից մեկը՝ Թեղուտը, Կոնստանտին Սոկոլովին։ Վերջինս ռուս-ամերիկացի գործարար է, համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմը եւ նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար։ Նա նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել:

Հայաստանի իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Թեղուտ» ՓԲԸ նոր բաժնետեր է հանդիսանում Dynamic Frontier Holdings ընկերությունը, որը Հայաստանում գրանցված ընկերություն չէ, սակայն բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ հիմնադրվել է 2025 թվականին՝ ԱՄՆ Տեքսաս նահանգում։ Թեղուտի գնահատված պաշարները կազմում են 450 միլիոն տոննա հանքաքար։ Այս մասին հրապարակումներ եղան դեռ հուլիսի երկրորդ տասնօրյակին։ Մոլիբդենն այն կրիտիկական կարեւոր մետաղներից է, որը լայնորեն օգտագործվում է աէրոտիեզերական, պաշտպանական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Այս մետաղն օգտագործվում է գերձայնային ինքնաթիռների եւ հրթիռների երեսպատման մեջ։ Եղան նաեւ հրապարակումներ, որ հայկական մոլիբդենը կարող է արտահանվել Միացյալ Նահանգներ։ Այս ամենի մասին հիշեցինք, քանի որ Միացյալ Նահանգներն օրեր առաջ հայտարարեց Վենեսուելայի հետ վառելիքային «դարի գործարքը» կնքելու մասին։ Ըստ ամերիկյան մամուլում եղած որոշ հրապարակումների, գործարքի իրականացումը եւ վերահսկումը կարող է վերապահվել Պենտագոնին՝ ԱՄՆ ռազմական նախարարությանը։ Եվ, ուրեմն, ամեն անգամ, թերեւս, երբ հանկարծ Թրամփը որոշի իր հանրային խոսքում հնչեցնել այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանն իր բարեկամն է, կամ Հայաստանը բարեկամ կամ ռազմավարական գործընկեր երկիր է, գեոպոլիտիկայից բացի, թերեւս պետք է հիշել նաեւ այն, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է այնքանով, որքանով, օրինակ, Թրամփը կարող է «բարձր գնահատել» հայկական մոլիբդենը։

Թրամփը գործարար է, որոշակի խմբի ներկայացուցիչ։ Ուկրաինայի հետ հանքանյութերի դեռ սաղմնային փուլում գտնվող գործարքի օրինակը ցույց տվեց, որ նրա համար կարեւոր են միայն իր (նկատի ունենք ԱՄՆ եւ իր կողմից սպասարկվող կլանի) շահերը։ Ու եթե այդ շահերը պահանջում են, որ պետք է գտնել մոլիբդենի գնման նոր աղբյուրներ, ապա Հայաստանը հաստատ նրա համար կդառնա «սրտագին բարեկամ» երկիր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ «հզոր առաջնորդ»։ Ի վերջո, դեռ սովետական շրջանից ներդրված «ամերիկյան իմպերիալիստական քաղաքականություն» եզրույթը շարունակում է պահպանել իր արդիականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

9 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

22 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

39 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

54 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

1 ժամ ago

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

1 ժամ ago