Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են

«Հրապարակ»․ Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են

Fri, 04 Sep 2026 08:20:45 +0400


Սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է եղել Երևանի թիվ 164 հիմնական դպրոցում։ Երբ առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ, ծնողների հետ դուրս են եկել դպրոցի բակ, դպրոցի բակ են մտել մի երտասարդ տղամարդ և կին, որոնք առաջին դասարանցիներին նվիրել են փուչիկներ, փոքր Աստվածաշունչներ և Աստվածաշնչի թեմաներով գծանկարներով գունավորման ալբոմներ։ Դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով փոխտնօրենը շտապել է դպրոցի բակ եւ միջամտել։

Առաջին դասարանցիների մեկի հայրը կոշտ վեճ է ունեցել այդ երկու անձի հետ, որոնք ինչ որ կրոնական կազմակերպության անդամներ են եղել եւ նրանց դպրոցի տարածքից դուրս են հանել։ Ծնողները դժգոհել են, որ աղանդավորները հասել են առաջին դասարանի երեխաներին:

Ընդամենը 5-6 օր առաջ թիվ 164 դպրոցի տնօրեն նշանակված Գոհար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ մի քանի ծնող այդ ժամանակ անուշադիր են եղել` թույլ տալով, որ իրենց երեխաներին այդպիսի նվերներ տան։ Նա հայտնեց, որ ուժեղացրել է դպրոցի տարածքի պահպանությունը։ Դպրոցից նաեւ դիմել են ոստիկանություն, սեպտեմբերի 4-ին դպրոցում սպասվում է ոստիկանի այց` այդ դեպքի կապակցությամբ եւ լինելու է ծնողական ժողով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Fri, 16 Oct 2026 08:15:10 +0400 Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ …