«Հրապարակ». Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ

«Հրապարակ». Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ

Fri, 04 Sep 2026 10:15:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:

– Արդեն քանի օր է՝ համացանցում մարդիկ քննարկում են Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու սահմռկեցուցիչ տեսարանը: Նիկոլ Փաշինյանը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, հերթական շոուն է բեմադրում, երեկվա բրիֆինգի ժամանակ էլ վերահաստատեց, որ իրավապահներին ինքն է հանձնարարում՝ ինչպես գործել, եւ շնորհակալություն հայտնեց նրանց, անգամ պատգարակը բռնած ԱԱԾ-ականին: Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք:

– Իմ գնահատականն անթույլատրելի բառապաշարով է: Ես չեմ կարող այս ամենին եթերային բառամթերքով գնահատական տալ, որովհետեւ մեզանում տեղի ունեցողը ո՛չ իրավական հարթության մեջ է տեղավորվում, ո՛չ բարոյական, ո՛չ համամարդկային արժեքների, ո՛չ էլ հայկական ազգային արժեքների մեջ: Բոլոր կարմիր գծերը հատված են: Շատ քիչ հարցեր կան, որում ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, դրանցից մեկն այն է, որ Հայաստանի նկատմամբ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, եւ այդ հիբրիդային պատերազմի գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ իրեն սպասարկող սազանդար-պրոպագանդիստներով: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, որեւէ նորմի մեջ չի տեղավորվում: Չկա աշխարհում անգամ մի այնպիսի վայրի ցեղ, որը մարդու հետ կարող է վարվել այսպես: Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Հայաստանը դիկտատուրայի բաստիոն է: Իրավական երկրում չի կարող նման բան լինել: Այս ամենը հակասահմանադրական է, հակաիրավական է եւ հակակոնվենցիոն է:

– Փաշինյանի թիմը կարծում է, որ եթե մենք դեմ ենք այս խայտառակությանը, ապա կողմ ենք թալանին, խրախուսում ենք այն:

– Աստվածաշունչը խորհուրդ է տալիս մարդկանց յուրահատուկ վերաբերմունք ունենալ․ «И убогим, и юродивым»: Ինձ համար էական չէ, թե ինչ են ասում նրանք: Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողություններն արդարացնողներն ինձ համար կարեւոր չեն, ես նրանց ասելիք չունեմ, ես նրանց հետ խոսելու ոչինչ չունեմ….

– Ձեր կարծիքով` այս քայլերի նպատակը ո՞րն է: Ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանին այդ վիճակով կալանքի տարան:

– Գագիկ Խաչատրյանի դեմ երկար ժամանակ փորձել են ինչ-որ գործողություններ իրականացնել, մի մասը չեն էլ կարողանում ապացուցել: Նա հին աղվես է եւ իր գույքերը կարողացել է լավ թաքցնել: Նիկոլ Փաշինյանն ունի երկրպագուների մի զանգված, որն ունի կարիք հացի եւ տեսարանների: Նրանց սիրտը բավարարելու համար Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հնարավորինս այլանդակ ու բարոյալքված գործողություններ: Ինչքան շատ լինեն նման իրավիճակները, այդքան լավ: Իհարկե, ինչ-որ մի շրջանում շատերին չսիրելու օբյեկտիվ պատճառներ եղել են, սակայն այսօր Փաշինյանն ուզում է բանտեր նստեցնել որոշ մարդկանց, որպեսզի ինչ-որ մի խմբի սիրտը դրանից հովանա, եւ թքած, որ օրենքներ են խախտվում, թքած, որ այդ կալանավորումներով հովացողներն իրենց գրպանից հարկեր են վճարելու իրենց խախտված իրավունքների համար: Ես պնդում եմ, որ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, այս քայլերը հիբրիդային պատերազմի գործիքներից են: Օրինակ` Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը քանիցս ակնարկել է, որ չխառնվի քաղաքական պրոցեսներին, հակառակ դեպքում բանտում կհայտնվի, եւ այսպես շարունակ: Փաշինյանը գիտակցում է, որ հասարակությունը գուցե հիասթափված է, սակայն կոտրված չէ, հասարակության ներսում եռում է ներվը, եւ Նիկոլ Փաշինյանը, դա գիտակցելով, փորձում է այդ ներվը կոնսոլիդացնել: Հույս ունեմ, որ այն առողջ ուժերը, ովքեր ընդդիմադիրի տիտղոս դեռ չեն ստացել, առաջիկայում կկարողանան ինչ-որ բան փոխել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի Sat, 05 Sep 2026…

10 րոպե ago

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ Sat, 05 Sep 2026 15:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

25 րոպե ago

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400…

33 րոպե ago

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին»

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին» Sat, 05 Sep 2026 15:15:16 +0400 Օգոստոսի 2-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում…

40 րոպե ago

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ Sat, 05 Sep 2026 15:00:49 +0400 ՈւԵՖԱ-ի պաշտոնական…

55 րոպե ago

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400 Վեհափառ…

1 ժամ ago