Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում

Fri, 04 Sep 2026 12:22:03 +0400


Բաքվում պահվող հայ գերիները փաստացի զրկված են արտաքին աշխարհի հետ անմիջական կապից։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա ներկայացմամբ՝ գերիները հնարավորություն չունեն հանդիպելու իրենց ընտանիքի անդամներին, հյուպատոսական ներկայացուցիչներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ նրանց պահման պայմանների հիմնական խնդիրն արտաքին աշխարհի հետ կապի գրեթե ամբողջական բացակայությունն է։

Սահակյանը նշել է, որ բացի շփման սահմանափակումներից, խախտվում են նաև գերիների մի շարք այլ իրավունքներ։ Մասնավորապես, խնդիրներ կան զբոսանքի իրավունքի իրացման հարցում։ Արտաքին աշխարհի հետ կապի հիմնական և փաստացի միակ հասանելի միջոցը հեռախոսային խոսակցություններն են։

Միևնույն ժամանակ, սահմանափակումներ կան նաև նամակագրության և տեսակցությունների հարցում։ Իրավապաշտպանը նշել է, որ դատապարտյալները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նամակագրությունից, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններից, սակայն այդ իրավունքները պատշաճ կերպով չեն ապահովվում։

Հեռախոսային կապի հասանելիությունն էլ տարբեր գերիների համար նույնը չէ։ Նրանցից երեքը զանգ կատարելու հնարավորություն ունեն մոտ 40 օրը մեկ, իսկ մյուսների համար նախատեսված է շաբաթական մեկ զանգ։ Սահակյանի խոսքով՝ այդ հեռախոսազրույցները վերահսկվում են, իսկ դրանց շարունակականությունը կարող է կախված լինել խոսակցության բովանդակությունից։ Որոշ դեպքերում զանգերը կարող են հարկադրաբար դադարեցվել։

Առանձին խնդիր է մնում նաև հայ գերիների առողջական վիճակի և բուժօգնության ապահովման հարցը։ Իրավապաշտպանը հայտնել է, որ կան դժգոհություններ անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության վերաբերյալ։ Նրա տեղեկություններով՝ որոշ ժամերից հետո բանտերում բուժանձնակազմ չի լինում, ինչի հետևանքով անհրաժեշտության դեպքում անհետաձգելի բուժօգնություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են։

Սահակյանի փոխանցմամբ՝ ծայրահեղ իրավիճակներում կարող են տրամադրվել միայն որոշ ախտանշաններ ժամանակավորապես մեղմող դեղամիջոցներ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, բավարար միջոցներ չեն ձեռնարկվում առողջական խնդիրների խորացումը կամ արդեն առկա հիվանդությունների վատթարացումը կանխելու ուղղությամբ։

Իրավապաշտպանի տեղեկություններով՝ Բաքվի բանտերում պահվող հայերի նկատմամբ ընդհանուր առմամբ տարբերակված մոտեցում չկա, և նրանցից որևէ մեկը չի գտնվում արտոնյալ պայմաններում։ Միաժամանակ, առանձին դեպքերում արձանագրվել են կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժիչ գործողություններ։

Սահակյանի գնահատմամբ՝ հայ գերիները գտնվում են ծանր հոգեբանական իրավիճակում։ Նրա խոսքով՝ նրանց պահման պայմաններն այնպիսի բնույթ ունեն, որ մարդկային արժանապատվության և մարդասիրական վերաբերմունքի սկզբունքների հետ համադրելի չեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին Sat, 05 Sep 2026 17:30:32 +0400 Միացյալ Նահանգները միակն…

2 րոպե ago

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին

Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Sat, 05 Sep 2026 17:15:06 +0400 Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ…

18 րոպե ago

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը

Պուտինը դադարեցրեց հարվածները Ուկրաինային․ օրվա դիպվածը Sat, 05 Sep 2026 17:00:19 +0400 Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր…

32 րոպե ago

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել․ Գագիկ Ծառուկյան Sat, 05 Sep 2026 16:57:32…

35 րոպե ago

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան»

Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին․ «Ուժեղ Հայաստան» Sat, 05 Sep 2026 16:56:45…

36 րոպե ago

Ո՞վ է ո՞ւմ պարտվել աշխարհաքաղաքական իմաստով

Ո՞վ է ո՞ւմ պարտվել աշխարհաքաղաքական իմաստով Sat, 05 Sep 2026 16:45:29 +0400 Ժամանակին «Բևեռում» մեկը…

47 րոպե ago