«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Fri, 04 Sep 2026 17:37:25 +0400


Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ։

Գրիգոր Գրիգորյանը 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները։ Նրա նկատմամբ հետապնդումը հարուցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատախազության փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ Գրիգորյանը, որպես ոստիկանության զորքերի հրամանատար, տեղյակ լինելով, որ 2008 թվականին հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները կիրառման համար պիտանի և ժամկետանց չլինող սպառազինությամբ ու հատուկ միջոցներով ապահովելու, ինչպես նաև դրանց անվտանգ և պատշաճ օգտագործումը կազմակերպելու ուղղությամբ։

Մասնավորապես, ըստ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Գրիգորյանը, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով, ոստիկանության զորքերի զինծառայողներին հրահանգել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այդ հատուկ միջոցները նախատեսված էին փակ տարածքներում կիրառելու համար, իսկ դրանցից մի մասը եղել է ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։ Դրանք, ըստ քննության, կիրառվել են առանց նախազգուշացման։

Քրեական վարույթի շրջանակում այդ գործողությունների հետևանքով երեք ցուցարար մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի՝ միջին ծանրության վնաս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Wed, 11 Nov 2026 15:47:23 +0400 Ակբա բանկն…

8 րոպե ago

Թե ի՞նչ կլիներ, եթե…

Թե ի՞նչ կլիներ, եթե… Wed, 11 Nov 2026 15:45:17 +0400 Կիրակի էր, ու ես որոշել…

10 րոպե ago

Երբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը

Երբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը Wed, 11 Nov 2026 15:43:15 +0400 Նոյեմբերի 12-ին,…

13 րոպե ago

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Wed, 11 Nov 2026 15:00:21 +0400 ԱՄՆ…

55 րոպե ago

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը Wed, 11 Nov 2026 14:45:00…

1 ժամ ago

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին Wed,…

1 ժամ ago