Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան
Fri, 04 Sep 2026 19:44:33 +0400

Օրերս հայտնի դարձավ, որ Երևան է ժամանել իտալական շքեղության խորհրդանիշ համարվող «Cipriani» կայսրության սեփականատեր Ջուզեպպե Չիպրիանին։ Նրան ուղեկցել է 《Ռենշին》 ընկերության տնօրեն Էդուարդ Մարությանը։
Հարյուրամյա պատմություն ունեցող այս բրենդը, որը ժամանակին հեղափոխեց ռեստորանային մշակույթը Եվրոպայում, այսօր Մայամիից մինչև Դուբայ կառավարում է գերժամանակակից հյուրանոցներ, էլիտար ակումբներ և բրենդավորված բնակելի համալիրներ։ Նման մակարդակի բիզնես-գիգանտների մուտքը նոր շուկաներ, որպես կանոն, տեղի է ունենում տեղական խոշորագույն խաղացողների հետ ռազմավարական գործակցությամբ։
Ընկերության կայքում հրապարակված կադրերից ու տեղեկություններից պարզ է դառնում, որ իտալացի գործարարին Հայաստան հրավիրել, հյուրընկալել և ուղեկցել է «Ռենշին» ընկերության թիմը։ Սա բավականին խոսուն հանգամանք է՝ հաշվի առնելով կառուցապատողի ձեռագիրը։ Սովորաբար, «Ռենշինի» հրավերով Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ գործընկերություն է սկսվում՝ ամենատարբեր ձևաչափերի նախագծերի շրջանակներում։
Կարելի է ենթադրել, որ Ջուզեպպե Չիպրիանիի այցի գլխավոր նպատակը Երևանի ներդրումային գրավչության և միջավայրի պոտենցիալի գնահատումն է՝ հենց տեղացի գործընկերոջ ապագա նախագծերի շրջանակում։ Անշարժ գույքի ոլորտում արդեն իսկ շրջանառվում են վարկածներ։
Թեև լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան «Ռենշինից» առայժմ ձեռնպահ են մնում որևէ պաշտոնական մեկնաբանությունից՝ նշելով, որ դեռևս ասելիք չունեն, մեկ բան պարզ է. Երևանը հայտնվել է համաշխարհային լյուքս-հյուրընկալության ռադարներում։ Եթե այս այցը վերածվի ռեալ նախագծի, այն տեղական կառուցապատման շուկայի համար որակական նոր ու շատ ավելի բարձր նշաձող կսահմանի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր