Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

Fri, 04 Sep 2026 23:15:24 +0400


«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի մեկնարկում գրանցել է տպավորիչ վիճակագրություն՝ հավասարվելով համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։

Sofascore-ի տվյալներով՝ 2015/16 մրցաշրջանից ի վեր Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում միայն երեք ֆուտբոլիստի է հաջողվել իր ակտիվում գրանցել առնվազն 5 գոլ կամ արդյունավետ գործողություն: Ռաֆինյան դարձել է այս բացառիկ ցուցակի երրորդ անդամը։ Նրանից առաջ նման բարձր արդյունավետություն մրցաշրջանի մեկնարկում ցուցադրել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2015/16 մրցաշրջանում, և Լիոնել Մեսսին՝ 2017/18 մրցաշրջանում։ Բրազիլացի հարձակվողը վստահորեն առաջնորդում է կատալոնական թիմի հարձակման գիծը և ցուցադրում է փայլուն մարզավիճակ։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» կիրակի՝ սեպտեմբերի 6-ին հյուրընկալվելու է «Վալենսիային»։ «Մեստալիա» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։ Գրում է Armsport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փչացնելու, ապականելու բացառիկ «տաղանդ» ունի մարդը

Փչացնելու, ապականելու բացառիկ «տաղանդ» ունի մարդը Mon, 01 Jun 2026 16:15:42 +0400 Եթե կարճ ասենք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով