«Հրապարակ»․ Ճամբարի «զոհերը»

«Հրապարակ»․ Ճամբարի «զոհերը»

Sat, 05 Sep 2026 08:15:11 +0400


Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին: Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որեւէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, եւ ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։

Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը` կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին եւ ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բայց կրքերը չեն հանդարտվել, եւ ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ԿԳՄՍՆ

Recent Posts

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

8 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

23 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

38 րոպե ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

53 րոպե ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

1 ժամ ago

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել Sun, 08 Nov 2026 18:30:38 +0400 ՌԴ…

1 ժամ ago