«Հրապարակ»․ Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում

«Հրապարակ»․ Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում

Sat, 05 Sep 2026 10:25:26 +0400


Իրավապահ համակարգն ինչո՞ւ է արագ արձագանքում, վարույթներ հարուցում, ձերբակալում տարիներ առաջ կատարված ենթադրյալ իրավախախտումների համար, սակայն չի արձագանքում այժմ կատարվող օրենքի բացահայտ, ակնհայտ խախտումներին։

Օգոստոսի 31-ին Նոյեմ­բեր­յան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ձերբակալվեց, ապա նույն օրն ազատ արձակվեց` տարիներ առաջ տեղի ունեցած մի գործընթացի համար առաջադրված մեղադրանքի հիմքով: Սակայն իրավապահներն նույն օպերատիվությունը եւ հետեւողականությունը չեն դրսեւորում Նոյեմբերյանի համայնքապետի հասցեին սոցցանցերում տարածվող չստուգված տեղեկատվության, անհիմն մեղադրանքների, մոլորեցնող տեսանյութերի նկատմամբ։ Մասնավորապես, Գերմանիայում բնակվող Գագիկ Թադեւոսյանն ուղիղ եթերում, առանց որեւէ փաստ, փաստաթուղթ կամ հղում ներկայացնելու, Արսեն Աղաբաբյանին մեղադրել է կոռուպցիոն գործունեության մեջ՝ հնչեցնելով նաեւ վիրավորական արտահայտություններ։ Նույն եթերում հայտարարել է նաեւ, թե իբր «թուրքերը» մտնում են նոյեմբերյանցիների տներ, մարդիկ ապրում են վախի ու սարսափի մեջ, ինչը սահմանամերձ համայնքում կարող է անհարկի լարվածություն առաջացնել։

Իսկ «Հանրային լուրեր» անվանումով ֆեյսբուքյան անհայտ էջում տարածվել է արհեստական բանականությամբ պատրաստված կեղծ տեսանյութ, որտեղ իբրեւ թե ինչ-որ դիմակավորված անձինք Արսեն Աղաբաբյանին ձերբակալում են։ Աղաբաբյանը Նոյեմբերյան համայնքը ղեկավարում է 2021-ից։ Մինչ այդ 12 տարի ղեկավարել է Կողբը, այնուհետեւ՝ 2016-ից՝ Կողբը եւ Զորականը։ Նրա կառավարման տարիներին համայնքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, լուսավորության, բարեկարգման, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում։ Այս աշխատանքների կարեւոր մասը կյանքի է կոչվել պետական եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ։ Վերջին ընտրություններին նա մասնակցել է «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով: Այժմ կրկին ՏԻՄ ընտրություններ են կայանալու Նոյեմբերյանում, եւ հասկանալի է, թե ինչ նպատակ ունեն այս վարկաբեկիչ նյութերն ու ճնշումներն Աղաբաբյանի նկատմամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Արսեն

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

9 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

9 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

10 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

10 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

10 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

10 ժամ ago