Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400


Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից: Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Գասլտյանը հեռացել է իր դիմումի հիման վրա, հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ․ քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ նա է ուղարկել դատարան։

Վեհափառ Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների քրեական գործը մինչ օրս չի մտել բուն դատաքննության փուլ։ Սկզբում գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ հայտնեց։ Դրանից հետո գործը ստանձնեց Սերժ Ռուշանյանը, սակայն նա այն ըստ էության չքննեց և ուղարկեց Երևանի քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու համար։ Այնուհետև գործը մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին, բայց գործը կրկին չհասավ դատաքննության և ուղարկվեց Վճռաբեկ դատարան։ Իսկ հիմա աշխատանքից հեռացել է նաև այս գործով դատախազ Խաչատուր Գալստյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Արդյունքում գործը շարունակում է մնալ դատաքննությունից դուրս՝ արդեն մի շարք ուշագրավ հանգամանքների ֆոնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Thu, 22 Oct 2026 08:10:10 +0400 Թուրքմենստանից վերադառնալուց հետո…

3 րոպե ago

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» Thu, 22 Oct 2026 08:05:53 +0400 Կիրանց գյուղի…

7 րոպե ago

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Thu, 22 Oct 2026 08:00:30…

12 րոպե ago

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…

8 ժամ ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

8 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

9 ժամ ago