«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

Sat, 05 Sep 2026 15:45:28 +0400


Կարելի՞ է, չէ՞, մի քիչ խոհեմ լինել և Մարիա Զախարովայի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ «Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» այլաբանությանը սեռային բնույթ չտալ։ Թե չէ ամբողջ սոցիալական հարթակը վերածվել է կին-տղամարդ սեռային ապացուցման գենային ֆոնդի։ ԴՆԹ-ի քննություն է, մնացել է միայն փորձանոթները բաժանել։ Ի վերջո, եթե ձեզ թվում է, թե դրանով օգնում եք Փաշինյանին, չարաչար սխալվում եք։ Դրանով ոչ թե պաշտպանում, այլ խայտառակում եք նրան։ Եթե նպատակը Զախարովայի այլաբանության բուն հարցից խուսափելն է, դա արդեն ուրիշ բան է։ Բայց ծանր է այդ գինը՝ քաղաքական ասելիքը մի կողմ թողնել և սոցիալական հարթակը վերածել սեռաբանական փորձաքննության կենտրոնի։ Ուստի ստիպված եմ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունից հենց այդ դրվագը հիշեցնել․

«Պրոֆեսոր Պրեոբրաժենսկու բնակարան է ներխուժում Շվոնդերի գլխավորած տան նորընտիր կոմիտեն՝ պահանջելով, որ պրոֆեսորը հրաժարվի իր սենյակներից։ Պրոֆեսորը, զարմանալով կոմիտեի անդամների անդեմ, միատեսակ արտաքինից, փորձում է հասկանալ՝ նրանցից ով է կին, իսկ ով՝ տղամարդ։ Հեգնական այսպիսի երկխոսություն է տեղի ունենում՝ «Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»։ Այստեղ «Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» հարցը սեռային հետաքրքրասիրություն չէ։ Դա հեգնանք է՝ ուղղված այդ մարդկանց անորոշ, միատեսակ և, իր ընկալմամբ, անհասկանալի կերպարին։

Զախարովայի հեգնանքի տրամաբանությունն էլ հենց այդտեղ է։ Ռուսական կողմի այդ կոշտ ու հեգնական արձագանքը վերաբերում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Ըստ այդ դիրքորոշման՝ Փաշինյանը ռազմաբազայի ներկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, սակայն դրա դուրսբերման հարցը պաշտոնապես չի բարձրացրել և չի առարկի, եթե Ռուսաստանն ինքը որոշի այն դուրս բերել։ Այսինքն՝ խոսքը սեռի մասին չէ, այլ դիրքորոշման հստակության։
Սա անորոշության ծաղր է։ Ինչպես Բուլգակովի ստեղծագործության մեջ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին չէր կողմնորոշվում կոմիտեի անդամների հստակ ով լինելու հարցում, այնպես էլ ռուսական կողմը ակնարկում է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ռազմաբազայի հարցում երկակի է, անորոշ և չունի հստակ ուղղվածություն («ոչ այս է, ոչ այն»)։ Ընդամենն այսքանը։

Կարելի է համաձայնել այդ հեգնանքի հետ կամ չհամաձայնել։ Կարելի է քննադատել Զախարովային, Փաշինյանին կամ երկուսին էլ։ Բայց գոնե փորձենք քաղաքական այլաբանությունը քաղաքական լեզվով քննարկել։
Թե չէ մի քիչ էլ՝ ու ռազմաբազայի թեմայով ոչ թե քաղաքական վերլուծություն կունենանք, այլ սոցիալական հարթակի համազգային ԴՆԹ-փորձաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

16 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

19 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

31 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

46 րոպե ago

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը Sun, 08 Nov 2026 11:45:32 +0400 Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում Sun, 08 Nov 2026 11:37:04 +0400 Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին,…

1 ժամ ago