Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Հեռախոսային խարդախները զանգերից անցնում են մեսենջերներ․ զգուշացում

Հեռախոսային խարդախները զանգերից անցնում են մեսենջերներ․ զգուշացում

Sat, 05 Sep 2026 16:15:25 +0400


Ռուսաստանում հեռախոսային խարդախների զանգերի ինտենսիվությունը նվազել է, սակայն հանցագործները սկսել են զանգվածաբար տեղափոխվել մեսենջերներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Սբերբանկի» վարչության փոխնախագահ Ստանիսլավ Կուզնեցովը։

Նրա խոսքով՝ կեղծ համարների արգելափակումը, բանկերի հակախարդախության համակարգերի աշխատանքը և SIM-box-ների ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության սահմանումը թույլ են տվել նվազեցնել սովորական բջջային զանգերի միջոցով իրականացվող հարձակումների թիվը։ Դրա հետ մեկտեղ խարդախների ակտիվությունը զգալիորեն տեղափոխվել է մեսենջերներ։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ առաջին կիսամյակում խարդախները փորձել են քաղաքացիներից հափշտակել շուրջ 3,7 տրլն ռուբլի։ Փաստացի նրանց հաջողվել է հափշտակել 15 մլրդ ռուբլուց պակաս՝ թիրախավորված գումարի մոտ 0,4%-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am