Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին

Դեմ են քվեարկել քարտեզագրման ճշգրտման նախագծին

Sat, 05 Sep 2026 17:30:32 +0400


Միացյալ Նահանգները միակն է եղել, որը ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ժամանակ դեմ է քվերակել Equal Earth-ի՝ աշխարհի ռեգիոնների եւ Աֆրիկայի չափսերի եւ աշխարհագրական տեսքի ճշգրտման ու արդիական քարտեզագրական պրոյեկցիայի բանաձեւի նախագծին։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 164 երկիր։ Վեց երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը կոչ է անում նախագիծը մերժել, քանի որ այն ըստ ԱՄՆ-ի, չի հանդիսանում նեյտրալ քարտեզագրական աղավաղումների ուղղում, այլ համարում է ավելի լայն՝ գաղափարական օրակարգի մի մաս։ Նման բանաձեւերը, ըստ ամերիկյան կողմի, շեղում են ՄԱԿ ուշադրությունը ավելի կարեւոր միջազգային խաղաղությանը, միջպետական հարաբերություններին եւ բարգավաճմանը վերաբերող հարցերից։ Քարտեզագրական ճշգրտման հարց առաջացել է այսպես կոչված Մերկատորյան սկզբունքի կիրառման պատճառով։ 16-րդ դարում դեռեւս մշակված այս քարտեզագրական մեթոդը շատ հարմար է ծովագնացության համար, սակայն իրականում աղավաղում է ցամաքների իրական տեսքն ու չափսերը։ Վերին լայնություններում երկրները թվում են ավելի երեւացող ու մեծ։ Օրինակ Գրենլանդիա կղզին համարյա պատկերվում է այդ մեթոդի համաձայն՝ Աֆրիկա մայրցամաքի չափ, մինչդեռ Աֆրիկան 14 անգամ մեծ է իր տարածքով Գրենլանդիայից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu, …