Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ինչը չներեց Փաշինյանը Հայկ Սարգսյանին

Ինչը չներեց Փաշինյանը Հայկ Սարգսյանին

Sun, 06 Sep 2026 18:00:41 +0400


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման եթերում մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ իր հետպատերազմյան շփումների, ներքին քաղաքական մթնոլորտի և իրենց հարաբերությունների մասին։

Նա մասնավորապես նշել է, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ բարձրաձայնել է առկա համակարգային խնդիրների մասին և դժգոհություն հայտնել Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության գործունեությունից՝ շեշտելով, թե այդ կառույցներն այդ շրջանում գործնականում չէին աշխատում։

Նախկին պատգամավորը խոստովանել է, որ խնդիրների մասին բացահայտ և կոշտ բարձրաձայնելը սկսել է «վանել» վարչապետին, ով ժամանակի ընթացքում սկսել է խուսափել իր հետ անմիջական շփումներից։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար, և հավելել, որ պետք է ավելի ճկուն ու դիվանագիտական մոտեցում ցուցաբերեր պետական մարմինների թերությունների մասին խոսելիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից Sun, 18 Oct 2026 22:05:40 +0400 ԱՄՆ …