Նախկին նախագահի որդին հնարավոր է մասնակցի առաջիկա ընտրություններին
Sun, 06 Sep 2026 19:00:24 +0400

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, չի բացառել, որ կարող է մասնակցի ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին։ Այս մասին գրում է New York Post պարբերականը։ «Եթե ստանամ ձեր աջակցությունը, հնարավոր է, որ մասնակցեմ ընտրություններին»,- ասել է Բայդեն-կրտսերը՝ ի պատասխան լրագրողի՝ իր քաղաքական հավակնությունների մասին հարցին։
Հիշեցնենք, որ նախկին նախագահի որդին հայտարարել է նաեւ, որ նախկինում ունեցել է թմրակախվածություն եւ մոտավորապես նշել է, թե ովքեր կարող են լինել իր լսարանը։ Նա ասել է, որ անհանգստանում է այն 50 միլիոն ամերիկացիների համար, որոնք շարունակում են տառապել կախվածություններից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր