Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Նորից ամեն ինչ լարվու՞մ է

Նորից ամեն ինչ լարվու՞մ է

Sun, 06 Sep 2026 23:30:04 +0400


«Ռեալի»՝ «Բետիսից» կրած պարտությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն խաղի արդյունքը, այլև Վինիսիուս Ժունիորի և Ժոզե Մոուրինյուի միջև տեղի ունեցած կարճ, սակայն ուշագրավ դրվագը։

Մադրիդյան թիմը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում նվազագույն հաշվով զիջել է «Բետիսին»՝ 0:1։ Հանդիպման ավարտից հետո պորտուգալացի մասնագետը մոտեցել է բրազիլացի հարձակվողին՝ նրա հետ խոսելու և ձեռքը բռնելու փորձով։

Սակայն Վինիսիուսը որևէ կերպ չի արձագանքել մարզչի նախաձեռնությանը։ Ֆուտբոլիստը պարզապես շարունակել է ճանապարհը՝ չկանգնելով և չշփվելով Մոուրինյուի հետ։ Հատկանշական է, որ դրանից ընդամենը վայրկյաններ անց նա ձեռքով բարևել է մեկ այլ թիմակցի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը Mon, 19 Oct 2026 18:15:37 +0400 Ֆրանսիայի …