Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

Mon, 07 Sep 2026 08:56:21 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բիշքեկում՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են անցկացրել։

Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսպիսի «հայկական» պարադոքս

Այսպիսի «հայկական» պարադոքս Tue, 08 Sep 2026 17:15:47 +0400 Օպա՛… Իսկ ես իշխանության համար վատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով