Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Ինչ է փոխվելու Երևանի երթևեկությունում

Ինչ է փոխվելու Երևանի երթևեկությունում

Mon, 07 Sep 2026 10:27:52 +0400


Քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի հիմնական խոչընդոտներից մեկը ոչ այնքան ավտոբուսների պակասն է, որքան քաղաքի փողոցների գերծանրաբեռնվածությունը։ Երթևեկության ինտենսիվությունը հանգեցնում է կանգառներում մարդկանց կուտակումների և հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վատթարացման։

Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ հանրային տրանսպորտի համար պետք է ապահովել առաջնահերթ պայմաններ։

Քաղաքապետի խոսքով՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնից ակնկալվում է իրավիճակի վերաբերյալ հստակ և փաստերի վրա հիմնված վերլուծություն։ Նա նշել է, որ քաղաքում արդեն գործում են տվյալներ հավաքագրող և երթևեկությունը վերահսկող համակարգեր, որոնց հնարավորությունները պետք է ավելի տեսանելի դարձնել նաև հանրության համար։

Ավինյանը որպես հիմնական խնդիրներ առանձնացրել է երթևեկության կազմակերպման դժվարությունները, մասնավոր ավտոմեքենաների թվի շարունակական աճն ու փողոցներում ոչ թույլատրելի վայրերում մեքենաների կայանումը։ Նրա գնահատմամբ՝ հատկապես վերջին հանգամանքը խոչընդոտում է հանրային տրանսպորտի բնականոն տեղաշարժին։

Քաղաքապետը կարևորել է կանգառների և դրանց հարակից հատվածների կարգավորումը՝ նշելով, որ անհրաժեշտ է բացառել այն իրավիճակները, երբ ավտոմեքենաները զբաղեցնում են հանրային տրանսպորտի համար նախատեսված տարածքը և ստիպում ավտոբուսներին կանգնել երթևեկելի գոտու երկրորդ շարքում։

Այս համատեքստում նա ընդգծել է առանձնացված ավտոբուսային գծերի անհրաժեշտությունը՝ դրանք դիտարկելով որպես հանրային տրանսպորտի արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու կարևոր միջոց։ Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության կազմակերպման այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բարելավել հասարակական տրանսպորտի աշխատանքը և սպասարկման որակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը

«Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը Wed, 02 Sep 2026 09:15:35 +0400 1926 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով