Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«623 հազար դոլարի մասին պնդումը հերքվել է»

«623 հազար դոլարի մասին պնդումը հերքվել է»

Mon, 07 Sep 2026 13:09:35 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Բարձրագույն դատական խորհրդի դիմաց անցկացված ակցիայի ընթացքում հայտարարել է, որ պահանջում են դատավարությունն անցկացնել բաց և հանրության համար հասանելի ձևաչափով։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները վստահ են ներկայացվող մեղադրանքների հիմնավորվածության մեջ և կարծում են, որ դրանք քաղաքական պատվեր կամ արհեստականորեն ստեղծված մեղադրանքներ չեն, ապա պետք է ապահովեն դատավարության հրապարակայնությունը։

Սուքիասյանի պնդմամբ՝ դեռ մայիսից քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքները նախաքննության ընթացքում և դատարան ուղարկված գործի շրջանակում, իրենց գնահատմամբ, արդեն իսկ չեն հաստատվել։ Նա մասնավորապես նշել է, որ գործով չի հաստատվել ո՛չ ենթադրյալ հավաքագրման հանգամանքը, ո՛չ էլ 623 հազար դոլարի ստացման վերաբերյալ պնդումը։

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչը նաև պահանջել է փոխել Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք. Զարոկյան

Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք. Զարոկյան Tue, 08 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով