Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Թրամփի փեսային դուր է եկել Պուտինի հետ շփումը

Թրամփի փեսային դուր է եկել Պուտինի հետ շփումը

Mon, 07 Sep 2026 15:30:55 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, դրական է գնահատել սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, հաղորդում է Wall Street Journal-ը։

Նա ասել է, որ զրույցը ներառել է երկու կողմերի միջև «հարցերի ինտենսիվ փոխանակում» և երկխոսությունն ինքնին որակել է որպես «շատ լավ»։

«Դա շատ լավ երկխոսություն էր։ Մենք շատ հարցեր տվեցինք։ Նա (Պուտինը) շատ հարցեր տվեց», – ասել է Քուշները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ սեպտեմբերի 5-ին և տևել է ավելի քան երեք ժամ։

Այնուհետև ամերիկացի բանակցողները այցելել են Կիև, որտեղ հանդիպել են Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP-նորաձեւ փուչիկ

TRIPP-նորաձեւ փուչիկ Wed, 23 Sep 2026 18:45:54 +0400 TRIPP-ն ընդամենը փուչիկ է, նորաձեւ գուցե, բայց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով