Ռուսները շրջափակել են շուրջ 1700 ուկրաինացի զինվորականի․ ինչ է կատարվում
Mon, 07 Sep 2026 16:00:28 +0400

Ուկրաինայի զինված ուժերի շուրջ1 700 զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել Խարկովի մարզում։
Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Խարկովի մարզում «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակում են սեղմել շրջափակման օղակը և ոչնչացնել հակառակորդի կազմավորումները Վարվառովկա, Մալայա Վոլչյա, Նեֆեդովկա և Խարկովի մարզի Չեռնոյե բնակավայրերի շրջանում», – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հակառակորդը շրջափակումը ճեղքելու փորձեր չիձեռնարկել, հավելել են ՌԴ ՊՆ-ում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր