Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին

Mon, 07 Sep 2026 17:30:47 +0400


Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Մալկովը ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից վառելիքի գողության համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Վոլկի փոխանցմամբ`խոսքը ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը պատկանող շարժիչային վառելիքի հափշտակման մասին է, իսկ քրեական գործը հարուցվել է «Յուրացում կամ վատնում» հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մաս):

ԶԼՄ-ների փոխանցմամբ, երկու շաբաթ առաջ դադարել են գործել ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների վառելիքի քարտերը։ Արդյունքում բոլորին խնդրել են վառելիք լիցքավորել սեփական միջոցներով, սակայն ծախսերի փոխհատուցման մասին զեկույց չի եղել։ Մոսկվայի մարզի մի շարք քաղաքներում սկսել են կրճատել հերթապահող խմբերի քանակը։

Ըստ Իրինա Վոլկի` հափշտակմանը մասնակից են «Եվրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մարտինովը, ինչպես նաև նրան ենթակա երեք թոփ-մենեջերներ և ՆԳՆ երեք բարձրաստիճան աշխատակիցներ՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Մալկովը, դաշնային տնտեսական և սպասարկման կառույցի տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Սույարովը և նույն կառույցի բաժնի պետ, փոխգնդապետ Աննա Լևինան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտածեցի՝ որտե՞ղ է «ականջակալը»․ Պեսկովը պատմել է Փաշինյանի ելույթի մասին

Մտածեցի՝ որտե՞ղ է «ականջակալը»․ Պեսկովը պատմել է Փաշինյանի ելույթի մասին Sun, 06 Sep 2026 17:45:08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով