Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի

Մի ամբողջ գյուղ է գնում, որ հանգստյան տան վերածի

Mon, 07 Sep 2026 22:30:37 +0400


Ռուս հայտնի երգչուհի Աննա Ասթին դիտարկում է եւս մեկ գյուղի ձեռքբերումը, որպեսզի կառուցվի փակ էլիտար հանգստյան գոտի։
Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, առաջին գյուղը արդեն գտնվում է Ասթիի տիրապետման ներքո։ Աշխատանքները գործնականում ավարտված են։ Բոլոր օբյեկտները վերականգնված են կամ վերանորոգված։

Այժմ նոր ծրագիր է նա պատրաստվում իրականացնել՝ միանգամից մի քանի հողամասեր գնել՝ ենթակառուցվածքների հետ միասին, քանդել հին կառույցները, եթե դրանք պատմական կամ մշակութային արժեք չեն ներկայացնում եւ կառուցել փակ հանգստյան գոտի։ Երգչուհու շրջապատից հայտնել են, որ դրանում որեւէ վատ բան չկա, քանի որ երգչուհին իրականացնում է նախագծեր, որոնք այդ գյուղերը դարձնելու են ավելի կենսունակ։ Առաջին գյուղը, որը ձեռք էր բերել Աննա Ասթին՝ նրա համար ունեցել է կարեւոր նշանակություն։ Այդ գյուղում ապրել է նրա նախատատը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Sun, 23 Aug 2026 09:00:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով