Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Նորից մերժիր Սերժին

Նորից մերժիր Սերժին

Tue, 08 Sep 2026 09:00:28 +0400


Ենթադրենք` իսկապես 2018-ին հեղափոխություն է եղել, այլ ոչ թե իշխանափոխություն: Չնայած հեղափոխությունը ենթադրում է արժեքների, սկզբունքների, կառավարման ձեւի ու որակի փոփոխություն: Բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե հեղափոխությունը պետք է շարունակվի, մեզ նոր հեղափոխություն է պետք:

Նախորդ հեղափոխությունն իրականացվել է մի նպատակով ու լոզունգով` Սերժ Սարգսյանին հեռացնելու համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ եկել է նոր հեղափոխության, այսինքն` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը, եւ քանի որ դա այլեւս անհնարին է դարձել ընտրությունների ճանապարհով (ինչպես անհնարին էր 2018-ին), ուրեմն կարող է իրականացվել միայն հեղափոխական ճանապարհով: Փաշինյանը, բնականաբար, դա նկատի չունի. հեռանալու մասին մտածողը 2 ամիս առաջվա ընտրություններով խաղաղ կհեռանար: Նա միանգամայն այլ բան նկատի ունի․ ուզում է նոր հեղափոխություն անել` իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով: Այնպես անել, որ ինքը մնա վարչապետ, իր բոլոր նախարարները մնան, ԱԺ նախագահն ու փոխնախագահները մնան, երկրում պառլամենտական կառավարման ձեւը պահպանվի, իր լիազորությունները չկրճատվեն, բայց մարդիկ մտածեն, որ հեղափոխություն է եղել, եւ փոփոխությունների իրենց պահանջը բավարարված լինի:

Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Պայմանական ասած` հարկավոր է նորից «Սերժին մերժել», այսինքն` նախկիններին պատերազմ հայտարարել, բերդերը լցնել, նրանց ունեցվածքը խլել, «թալանը վերադարձնելու» իմիտացիա ստեղծել: Ցույց տալ, որ պայքարը` հասարակ ժողովրդին կեղեքող շրջանակների դեմ, շարունակվում է, եւ ինքը պատրաստ է բավարարել հանրության «վրեժի զգացումը», սոցիալական արդարության, պատժի ու արդարադատության պատրանք ստեղծել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերժին չէ, Արցախը մերժեց

Սերժին չէ, Արցախը մերժեց Thu, 10 Sep 2026 12:09:38 +0400 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը …