Ով է փոխարինելու Մեսրոպ Մանուկյանին
Tue, 08 Sep 2026 11:18:20 +0400

Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է ավագանու կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Քաղաքապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը և Նատալյա Սինորյանը, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը սեփական դիմումների հիման վրա դադարեցրել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։
Դադարեցված մանդատների փոխարեն ավագանու կազմում ընդգրկվել են կուսակցությունների ցուցակների հաջորդ թեկնածուները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 27-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրվել է Գոհար Սաֆարյանի, Սերգեյ Ապրեսյանի և Արթուր Մայիլյանի կողմից, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունում նոր անդամ է դարձել Կարապետ Վարդանյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր