Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ով է փոխարինելու Մեսրոպ Մանուկյանին

Ով է փոխարինելու Մեսրոպ Մանուկյանին

Tue, 08 Sep 2026 11:18:20 +0400


Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է ավագանու կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Քաղաքապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը և Նատալյա Սինորյանը, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը սեփական դիմումների հիման վրա դադարեցրել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։

Դադարեցված մանդատների փոխարեն ավագանու կազմում ընդգրկվել են կուսակցությունների ցուցակների հաջորդ թեկնածուները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 27-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրվել է Գոհար Սաֆարյանի, Սերգեյ Ապրեսյանի և Արթուր Մայիլյանի կողմից, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունում նոր անդամ է դարձել Կարապետ Վարդանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրինա Յոլյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու․ մանրամասներ

Իրինա Յոլյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու․ մանրամասներ Wed, 26 Aug 2026 12:42:24 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով