Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Ով է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանը

«Հրապարակ». Ով է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանը

Tue, 08 Sep 2026 11:15:09 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված պատգամավոր Լուսինե Ավետիսյանը, որն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, 2012 թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի «Հայոց լեզու եւ գրականություն» բաժինը, իսկ այս տարի ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագիրը։

Նա 2009-2010 թթ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սպիտակի տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային բազայի օպերատոր։ 2015-2019 թթ․՝ «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի գործավար։ 2019-2020 թթ․՝ «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի գործավար-օգնական։ 2024-2026 թթ․՝ Սպիտակի Ա․ Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի վարչատնտեսական համակարգող։ 2020-2026 թթ․ եղել է «Փեթակ» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ։ 2021-2026 թթ․՝ Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։ Ավետիսյանն ունի մեկ դուստր։

Նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի ու դրամական միջոցների մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ իշխանափոխությունից հետո՝ 2019 եւ 2020թթ․, բնակարաններ է գնել Սպիտակում, իսկ նախորդ տարի՝ 2025-ին, Ford մակնիշի ավտոմեքենա է գնել՝ 3.3 մլն դրամով։

Մինչ այս մեքենան, նա եւս մեկ մեքենա ուներ՝ MERCEDES-BENZ մակնիշի, որը 2022-ին նվեր է ստացել։

Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 217 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 624 հազար 500 դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 600 հազար դրամ, որից 5 մլն դրամը վարկի է վերցրել, 900 հազար դրամը «Փեթակ» բարեգործական ՀԿ-ից ստացած եկամուտն է, իսկ 2.7 մլն դրամը Սպիտակի Ա․ Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից աշխատավարձ է ստացել։ Նա ունի 12 մլն 885 հազար դրամ վարկ, որից 8 մլն 15 հազար դրամը հիպոթեքային վարկի մնացորդն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան մարդ է ծնվում ու մահանում Հայաստանում. վիճակագրություն

Ինչքան մարդ է ծնվում ու մահանում Հայաստանում. վիճակագրություն Sat, 05 Sep 2026 13:45:19 +0400 Հայաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով