Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Հաշմանդամություն ունեցող արցախցի կնոջը կացարան են տեղափոխել

«Հրապարակ». Հաշմանդամություն ունեցող արցախցի կնոջը կացարան են տեղափոխել

Tue, 08 Sep 2026 12:15:24 +0400


Արցախից տեղահանված հաշմանդամ Գայանե Միրզոյանն ամուսնու հետ չորս ամիս է՝ ապրում է խարխուլ կիսաքանդ մանկապարտեզի շենքում, որտեղ ո՛չ ջուր կա, ո՛չ բաղնիք։ Աղբամաններին հարակից տարածքում գիշերելու արդյունքում 52-ամյա կնոջ ոտքերը ցրտահարվել են, ինչի արդյունքում ձախ ոտքի սրունքը չկա, աջի ոտնաթաթն ամպուտացրել են։ Օրերս կնոջ մասին «Ազատությունը» ռեպորտաժ էր պատրաստել, ինչից հետո բուռն արձագանքներ եղան, եւ մեր խմբագրություն էլ են մարդիկ դիմում` առաջարկելով անդրադառնալ այս կնոջը եւ անգամ հանգանակություն կազմակերպել, որպեսզի շարքային մարդիկ օգնեն այս ընտանիքին, եթե պետությունը զլանում է իր պարտականությունը կատարել։ Մեզ զանգահարող քաղաքացին անգամ կասկած էր հայտնում, որ հատուկ են սոցիալական կառույցներն ու համայնքապետարանը նման անտարբերություն ցուցաբերում, եւ դա պայմանավորված է նրանով, որ նրանք արցախցիներ են: Մենք, իհարկե, չենք ուզում հավատալ, որ բանը հասել է դրան, եւ Հայաստանի իշխանությունը կարող է նման ռասիստական մոտեցում դրսեւորել Արցախից տեղահանված, տունո տեղ կորցրած մեր հայրենակիցների նկատմամբ:

Մենք դիմեցինք աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխվել է)՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, որտեղ է հիմա կարիքավոր կինը, եւ արդյոք հաշմանդամության գնահատման գործընթաց իրականացվե՞լ է, որ նաեւ նպաստ նշանակվի, եւ մարդը համապատասխան բուժօգնություն ստանա։ Մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին․ «Անօթեւանների կացարանում է, եւ անձի ֆունկցիոնալության գնահատման դիմում ենք վերցրել, առաջիկա օրերին գնահատում կանենք»։

Նշենք, որ Գայանե Միրզոյանն ամուսնու հետ Արցախից տեղահանվելիս երկու լիարժեք ոտքով է եղել։ Մինչեւ անցյալ տարի, քանի դեռ պետությունը տուն վարձելու փող էր տալիս, Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ, Ծովագյուղ, հետո Դդմաշեն գյուղերում նրանք վարձով են ապրել։ Հետո՝ գումար չունենալու պատճառով հայտնվել են դրսում, պատսպարվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի աղբատարին կից նկուղներից մեկում։ Այստեղ էլ ցրտահարվել են Գայանեի ոտքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բերել եմ այդ հրամանագիրը

Բերել եմ այդ հրամանագիրը Thu, 16 Apr 2026 12:39:43 +0400 Արցախից հայ բնակչության տեղահանումից հետո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով