Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Դուք մեզ տանջում եք ձեր անգրագիտությամբ

Դուք մեզ տանջում եք ձեր անգրագիտությամբ

Tue, 08 Sep 2026 13:19:37 +0400


Երևանի ավագանու նիստում լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքում երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու հարցի քննարկման ժամանակ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը քննադատել է նախաձեռնությունն ու քաղաքային իշխանությունների աշխատանքը՝ պնդելով, որ նախատեսվող կենտրոնում համապատասխան մասնագետներ չկան։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չի ներգրավել խցանումների կառավարման և երթևեկության ինժեներական ոլորտի մասնագետների, ինչի հետևանքով, ըստ նրա, Երևանի բնակիչները ստիպված են կրել իշխանությունների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքները։

Զարոկյանի հայտարարությունը վրդովեցրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս նիստի ընթացքում կոշտ կերպով արձագանքել է ավագանու անդամի խոսքերին՝ դրանք որակելով անպարկեշտ և վիրավորական։

Ավինյանը հայտարարել է, որ նման արտահայտությունների կրկնության դեպքում Զարոկյանի նկատմամբ խիստ միջոցներ կկիրառվեն։ Քաղաքապետը նաև նախազգուշացրել է նրան և զրկել խոսափողից՝ ընդգծելով, որ նիստերի դահլիճում վիրավորական բնույթի արտահայտությունների նկատմամբ այլևս հանդուրժողականություն չի լինելու։

«Դուք չունեք ոչ մի մասնագետ այս կենտրոնում. խցանումների, երթևեկության ինժեներ չունեք, դուք մեզ տանջում եք ձեր անգրագիտությամբ, անգործությամբ»,- ասել է Զարուկյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան Tue, 13 Oct 2026 21:36:43 +0400 ԱԺ նախկին պատգամավոր …