Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Tue, 08 Sep 2026 16:15:33 +0400


Հարգելի պարեկ Աշոտ, Ձեզ գրում է Երևան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ լրագրող, ճանապարհային երթևեկության ակտիվ մասնակից Էդիկ Անդրեասյանը, որ հոգնել է Երևանի քաղաքապետի ուշադրությունը տրանսպորտային կոլապսի վրա հրավիրելու անպտուղ փորձերից: Այդ մարդը չի հասկանում, որ դա իր պազիցիան է ու պիտի ինչ-որ բան ձեռնակի, որ տրանսպորտը, այդ թվում հանրային, ոչ թե տեղում կանգնած ծուխ անի, այլև շարժվի:

Մինչև նամակիս բուն բովանդակությանն անցնելը, հարգելի Աշոտ, մի փոքրիկ խնդրանք: Ես ծխող մարդ եմ և հաճախ եմ տուգանվում մեքենայի ղեկին ծխելիս: Հենց վառում եմ ծխախոտը, պարեկը տնկվում է կողքիս՝ հոպար, Դուք ծխում եք, պետք է Ձեզ տուգանեմ: Այնքան էլ հարգալից է խոսում, որ չեմ կարողանում հակաճառել: Տուգանիր, ասում եմ, ախպոր տղա, հարց չկա: Խնդրանքս այն է, որ գոնե խցանման մեջ, կանգնած տեղս, ինձ չտուգանեն ծխելու համար: Ասում եմ՝ բայց ես չեմ երթևեկում, կանգնած եմ: Չէ որ չէ, ասում է, պիտի տուգանեմ: Աշոտ ջան, ես ՀՀ քաղաքացի եմ, բայց հո տուգանքի մատերիալ չե՞մ: Կարո՞ղ ես նախարարիդ կամ պարեկ ընկերներիդ փոխանցել իմ տվյալները, որ սրանից հետո խցանման մեջ ներվայնացած ծխելու ժամանակ ինձ չտուգանեն:

Իսկ հիմա բուն ասելիքս: Ինչ եմ ուզում խնդրել քեզ, հարգելի Աշոտ: Դու ինձնից լավ գիտես, թե ինչ փորձանք են դարձել մժեղների պես բազմացած մոտոներն ու մոպեդները: Մեքենայի ղեկին նստած վարորդը պետք է գլուխը 360 աստիճանով պտտի, որ հանկարծ դրանցից մեկին չհարվածի, չթռցնի մայթ կամ, որ շատ ցավալի է, վրաերթ չկատարի: Հիմնականում դեղին, մեծ ուսապարկերով հնդիկներ են տեղաշարժվում այդ մոտոներով, սնունդ հասցնում մեր «սովյալ» ժողովրդին: Մտնում են աջից, ձախից՝ մեքենաների արանքով: Դե պիտի հացը տաք-տաք հասցնեն… Վերջերս նաև արագությունն են մեծացրել: Առաջ դանդաղ էին տեղաշարժվում: Հիմա թե մոտոներն են փոխվել, թե իրենք են քաղաքին սովորել՝ սլանում են քամու պես: Էնքան էլ շատ են… Այսօր, Աշոտ ջան, հերթափոխից հետո, խնդրում եմ, մտիր նախարարիդ մոտ ու պահանջիր ներկայացնել հնդիկ առաքիչների հետ կապված վթարների ու դժբախտ պատահարների վիճակագրությունը: Ինձ չի տա, բայց քեզ, կարծում եմ, կտա: Ինձ ճիշտ հասկացիր, ես ոչ քո նախարարի, ոչ էլ մանավանդ հնդիկների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես չէի ուզենա, որ հայ-հնդկական ճանապարհային պատահարները միջազգային սկանդալի նյութ դառնան: Գիտես, չէ՞, քանի միլիարդ հնդիկ կա աշխարհում: Մենք նրանց համեմատ մի գյուղ ժողովուրդ ենք ընդամենը: Ուղղակի մեր բախտը բերել է, որ մենք Հայաստանում ենք և ոչ թե հնդկական որևէ նահանգում: Այստեղ օրենքները մերն են, մենք ենք կարգ ու կանոն հաստատում, և մեր բարեկամ հնդիկներն էլ պարտավոր են մեր օրենքներով շարժվել: Ինչո՞ւ չեք տուգանում հնդիկ մոպեդավարներին, ինչո՞ւ կարգի չեք հրավիրում նրանց կամ պատասխանատվության ենթարկում: Ինձ կանգնած տեղս ծխելու համար տուգանում եք, հնդիկին խայտառակ խախտումների համար՝ ոչ: Սա ի՞նչ արդարություն է, հարգելի Աշոտ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք միշտ ստեղ կանգնած ենք. Նոյակերտի ընտրատեղամասի մոտ տղամարդիկ են կանգնած

Մենք միշտ ստեղ կանգնած ենք. Նոյակերտի ընտրատեղամասի մոտ տղամարդիկ են կանգնած Sun, 07 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով