Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Բենզինը երկու անգամ թանկացրել են

Բենզինը երկու անգամ թանկացրել են

Tue, 08 Sep 2026 18:30:02 +0400


Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բենզինի գները, որոնք չեն վաճառվում լիմիտային արտոնության կտրոններով, թանկանում են երկու անգամ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Նավթի նախարարությունը։

Ըստ այդմ, երրորդ տարիֆի յուրաքանչյուր մեկ լիտր բենզինը այսօրվանից՝ սեպտեմբերի ութից, վաճառվելու է 10 հազար թումանով։ Առաջին եւ երկրորդ տարիֆների գները մնացել են անփոփոխ՝ 1500 եւ 3000 թուման։ Երրորդ տարիֆը, դա այն է, երբ վառելիքային գնման կտրոնի առաջին եւ երկրորդ տարիֆներն արդեն սպառված են լինում։ Հիշեցնենք, որ բենզինի վաճառքի համակարգը Իսլամական Հանրապետությունում սովորական շուկայական գնագոյացմամբ չի իրականացվում։ Այն հիմնված է պետական սուբսիդավորման, անհատական վառելիքային քարտի և ամսական քվոտաների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջազգային քաղաքականությունը, ի տարբերություն հայկական «խոհանոցի», «շվեդական» սեղան չէ, որտեղ կարելի է ամեն ինչ համտեսել

Միջազգային քաղաքականությունը, ի տարբերություն հայկական «խոհանոցի», «շվեդական» սեղան չէ, որտեղ կարելի է ամեն ինչ համտեսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով