Խաղի ժամանակ կոտրվել է քիթը
Tue, 08 Sep 2026 19:00:08 +0400
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կոտրել է քիթը՝ Իսպանիայի առաջնության չորրորդ փուլի շրջանակում, «Վալենսիայի» հետ ունեցած հանդիպման ժամանակ իր թիմակից Ռոդրիի հետ բախվելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։ Հանդիպումը, հիշեցնենք, որ ավարտվել է 5։0 հօգուտ կատալոնական ակումբի։
Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ։ Անկյունային փոխանցման ժամանակ, կիսապաշտպան Ռոդրին պատահաբար հարվածել է ճակատով Գարսիայի դեմքին, երբ վերջինս շրջվելիս է եղել։ Գարսիայի քթից սկսել է արյուն հոսել։ Նրան փոխարինել է Ժյուլ Կունդեն։ Գարսիայի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք։ Առաջիկայում կորոշվի, թե արդյոք վիրահատական միջամտություն նրա համար անհրժեշտ կլինի։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Գարսիան էլի նույն վնասվածքից էր ստացել։