Արքայազն Հարին խզել է հարաբերություններն ազգականի հետ
Tue, 08 Sep 2026 23:30:35 +0400

Արքայան Հարին եւ արքայադուստր Եվգենյան, ով նախկինում համարվում էր Սասեքսի դքսի ամենամոտ դաշնակիցը բրիտանական արքայական ընտանիքում, այլեւս չեն շփվում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, անցյալ տարվա ամռանը Պորտուգալիայում նրանք այդպես էլ չեն տեսնվել, չնայած նրան, որ ապրել են գրեթե հարեւանությամբ։ Հոդվածում ասվում է, որ պատճառը կարող է կապված լինել արտաքսված արքաեղբայր Էնդրյուի եւ նրա կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի հետ կապված համբավային խնդիրների հետ։ Մեգան Մարքլի պարագայում արքայադուստր Եվգենյայի հետ հարաբերությունների խզումը պայմանավորված է եղել իմիջային խնդիրներով։ Հարիի պարագայում որոշիչ են եղել էմոցիոնալ մոտիվները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր