Դադարեցվել է Գերմանիայի հյուպատոսարանի գործունեությունը
Tue, 08 Sep 2026 23:55:01 +0400
Ռուսաստանը հետ է կանչել Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գերմանական հյուպատոսության գործունեության համաձայնությունը։ Գերմանական հյուպատոսարանը, այդպիսով, պետք է դադարեցնի իր աշխատանքները սեպտեմբերի 18-ին։ Դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները պետք է հեռանան ՌԴ տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Պատճառը Բոննում Ռուսաստանի հյուպատոսության եւ Բեռլինում Մշակութայի եւ գիտության Ռուսական տան փակման մասին գերմանական կողմի կայացրած որոշումն է։ Համաձայն Մոսկվայի որդեգրած սկզբունքի, Ռուսաստանը ձեռնարկում է հայելային համարժեք քայլեր։ Փակվում է նաեւ Ռուսաստանում գործող Գյոթեի անվան գերմանական Մշակույթի կենտրոնը։