Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել

Wed, 09 Sep 2026 08:15:00 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել եւ ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջինը Դավիթ Ղազինյանն էր, որին ՔՊ-ն մերժեց։ Երկրորդը Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էր, որը նույնպես իշխանություններին ոչ հաճելի ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից եւ մերժվեց նրանց կողմից։

Երրորդ թեկնածուն իրավաբան Ռուբեն Մխիթարյանն է, թեպետ թիմում, ըստ լուրերի, դիտարկել են նաեւ Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը, բայց հաշվի առնելով Ասլանյանի անցյալն ու նրա գլխին դեռ կախված քրեական գործը, նրան էլ ՔՊ-ն կմերժի, ուստի ընտրությունը կանգ է առել իրավաբան Մխիթարյանի թեկնածության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Tue, 20 Oct 2026 08:15:03 +0400 Մենք հետաքրքրվել …