Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․զոհեր կան

Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․զոհեր կան

Wed, 09 Sep 2026 13:00:41 +0400


Ուկրաինա-մոլդովական սահմանին գտնվող Ստարոկոզաչյեի միջազգային ավտոմոբիլային անցակետում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարձակման պահին զոհվածներն ու վիրավորները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսներով տարհանվել է անվտանգ վայր։

Հարվածը վնասել է անցակետի շենքերը՝ ոչնչացնելով ավտոբուսներ, բեռնատարներ և մեքենաներ։ Անցակետում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է այս տարածքում մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակավոր դադարեցման մասին։ Մոլդովայի իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը …