Մարգարիտա Սիմոնյանը պատրաստ է օգնել Նովոռոսիսյկում տուժածներին
Wed, 09 Sep 2026 14:00:48 +0400

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նովոռոսիյսկում (Կրասնոդարի երկրամաս) ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից տուժածներին։
«Բոլոր խոսքերը կասենք հետո։ Հիմա գրեք` ում է օգնություն պետք», – Max հարթակում աուդիոհաղորդագրության տեսքով ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ գրել ենք, որ Ուկրաինայի զինված ուժերն այս գիշերը հարձակում են իրականացրել Նովոռոսիյսկի վրա, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Եվս 29 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը ծանր վիճակում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր