Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը

Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը

Wed, 09 Sep 2026 17:31:59 +0400


Խաչվերացի տոնին` սեպտեմբերի 13-ին, Էջմիածնի մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (կամ համալիրի Սուրբ Գայանե վանքում) ավանդաբար մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, կատարվում է Անդաստան և Խաչի թափոր՝ դուրս բերելով Քրիստոսի խաչափայտի նվիրական մասունքը:

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը (կամ տոնին հաջորդող կիրակի օրը):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին Tue, 13 Oct 2026 00:00:14 +0400 Ուկրաինայի …