Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն

Wed, 09 Sep 2026 19:00:58 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սեպտեմբերի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ նման հանդիպումը հնարավոր է:

Հավելենք, որ ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 18-19-ը՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ Պեսկովը նշել է, որ դեռևս չկա համաձայնեցված կարգավորման ծրագիր կամ հստակ ճանապարհային քարտեզ։

Նա նշել է, որ Մոսկվան մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել ապագա համաձայնագրի հնարավոր դրույթները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ

Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ Mon, 24 Aug 2026 21:30:13 +0400 Եթե ​​Երևանին այլևս պետք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով