Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Google maps-ն արդեն Վերին Ոսկեպարը եւ Բարխուդարլու-Սոֆուլուն ադրբեջանական է ներկայացնում․ տեսանյութ

Google maps-ն արդեն Վերին Ոսկեպարը եւ Բարխուդարլու-Սոֆուլուն ադրբեջանական է ներկայացնում․ տեսանյութ

Wed, 09 Sep 2026 20:56:05 +0400


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:

Այս հայտարարությունից օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել. «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք»։
Այսօր մենք ուսումնասիրեցինք Google maps-ը եւ պարզեցինք, որ Վերին Ոսկեպարը եւ Բարխուդարլու-Սոֆուլուն այնտեղ արդեն որպես ադրբեջանական տարածք է ներկայացվում։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ Google maps -ը Տիգրանաշենն էր սկսել որպես ադրբեջանական տարածք ներկայացնել։ Ադրբեջանը, որպես կանոն, շատ սերտորեն աշխատում է Google-ի հետ եւ իր բոլոր քայլերը նախապես հիմնավորում է այդ կեղծ քարտեզներով, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն դրան չի հակազդում, այլ ամեն կերպ աջակցում է հայկական հողերն ապօրինաբար խլելու այս գործընթացին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց Wed, 09 Sep 2026 18:57:10 +0400 Քաղաքագետ Սուրեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով