Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

US Open․ Խաչանովը կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել

US Open․ Խաչանովը կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել

Thu, 10 Sep 2026 11:00:31 +0400


Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, այն բանից հետո, երբ բելգիացի Ալեքսանդր Բլոքսը հրաժարվել է շարունակել քառորդ եզրափակիչի խաղը։
Խաղն ավարտվել է 6:2, 7:5, 3:2 հաշվով` հօգուտ Խաչանովի։ Խաղի ընթացքում Բլոքսը երկու անգամ բժշկական դադար է վերցրել։ Խաղը տևել է 1 ժամ 38 րոպե։
Խաղից առաջ Բլոքսը հայտնել էր, որ ցավեր ունի կողոսկրի շրջանում, որը նա զգացել էր արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի դեմ նախորդ մրցաշարի խաղում։

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ է դուրս եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս …