Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Thu, 10 Sep 2026 11:35:03 +0400


Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ «Հրապարակ»-ին տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»։

Հիշեցնենք, որ երեկ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Սասուն Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Fri, 16 Oct 2026 13:38:03 +0400 Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) …