Ավելի շատ ենք հարվածելու Իրանին․ Թրամփը կանգ չի առնում
Thu, 10 Sep 2026 14:30:42 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ ավելի շատ» հարվածներ կհասցնի Իրանին, այդ թվում՝ նրա նավթատար նավերի դեմ։
Մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված իրավիճակը՝ նա ասել է.
«Մենք ենք հարձակումներ ենք իրականացնում։ Մենք ոչնչացրել ենք նրանց ինը նավ։ Ես կասեի, որ մենք ենք հարձակվողները», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը զգուշացրել էր, որ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են հարվածել իրանական տանկերներին, եթե Իսլամական Հանրապետությունը կրակ բացի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերի վրա։ Հեգսեթը փաստացի սպառնացել էր ոչնչացնել Իրանի ամբողջ նավթատար նավատորմը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր