«Արմեդի» խնդիրները՝ հերքումներից մինչև առաջընթաց. ինչո՞ւ է սայլը դանդաղ շարժվում

«Արմեդի» խնդիրները՝ հերքումներից մինչև առաջընթաց. ինչո՞ւ է սայլը դանդաղ շարժվում

Thu, 10 Sep 2026 17:45:58 +0400


Վերջերս անդրադարձել էինք էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր «Արմեդ» համակարգի խնդիրներին. հարցումներ էինք ուղարկել Առողջապահության նախարարություն (ԱՆ): Մեր հրապարակումից հետո «Արմեդն» արձագանքել էր` պարզաբանել, տեղ-տեղ` հերքել էր մեր հրապարակումը: Սակայն հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին նաև բազմաթիվ այլ բուժհաստատություններ ու բժիշկներ՝ հաղորդելով նոր տեղեկություններ:

Նրաք ասում են, որ թեև մեր հանրայնացրած խնդիրները «Արմեդը» հերքում էր, սակայն հրապարակումն ինչ որ դեր խաղացել է եւ կարծես սայլը տեղից շարժվում է: Համակարգում արդեն ներդրվել է մասնակի գումարի ընդունման և վերադարձի հնարավորություն: Մնում է, որ գործընթացն ավտոմատացվի, ինչը, թերեւս, ժամանակի հարց է: Բայց մի շարք առանցքային խնդիրներ դեռևս մնում են չլուծված. 0.25% միջնորդավճարի առեղծվածը․ Վճարովի ծառայություններից 0.25% միջնորդավճար պահելու մեր տեղեկությունը «Արմեդը» հերքել էր՝ պնդելով, թե բուժհաստատությունների հետ նման սակագին սահմանված չէ: Իրականում, սակայն, այդ 0.25%-ը «Արմեդը» գանձում է վճարահաշվարկային կազմակերպություններից, որոնք էլ այդ ֆինանսական բեռը փոխանցում են բուժհաստատությունների վրա: Մեկ այց՝ 3 առանձին քարտով և հավելյալ ծախսերով: Հաջորդ խնդիրը պացիենտի մեկ այցելության ընթացքում տարբեր ծառայություններից օգտվելիս մի քանի առանձին ամբուլատոր քարտ բացելն է: Թե՛ նախարարությունը, թե՛ «Արմեդը» սա համառորեն հերքում են: Մինչդեռ իրականությունն այն է, որ երբ քաղաքացին այցելում է բուժհաստատություն և, օրինակ, անցնում լաբորատոր ու գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանում խորհրդատվություն, դա արտացոլվում է 3 առանձին ամբուլատոր քարտով: Այսինքն՝ յուրաքանչյուր նոր բժիշկ ընտրելիս ստեղծվում է նոր քարտ: Ի դեպ, բացված յուրաքանչյուր քարտի համար «Արմեդը» ստանում է 50, 250 կամ 1000 դրամ՝ կախված ծառայության տեսակից: Դրանց ավելանում է նաև 20% ԱԱՀ-ն, ինչի արդյունքում գումարը կազմում է համապատասխանաբար 60, 300 և 1200 դրամ: Ստացվում է՝ բժիշկները, հիվանդանոցներն ու քաղաքացիները շարունակում են հարստացնել «Արմեդին», մինչդեռ վերջինս խոչընդոտում է բուժհաստատությունների աշխատանքին՝ առաջացնելով անհարմարություններ, ահռելի ծախսեր և թանկացումներ:

Հերթագրման համակարգի բացակայություն. արդիական է մնում նաև հիվանդանոցներում հերթագրման համակարգի բացակայությունը: Այն արդեն մի քանի տարի գործում է պոլիկլինիկաներում, սակայն հիվանդանոցներում գրեթե չկա: Քաղաքացին ինչպես կարողանում է նախապես հերթ ամրագրել բանկում, Կադաստրում կամ Սոցապում, նույն կերպ չի կարողանում պլանավորել իր այցը հիվանդանոց:

Խնդիրների խնդիրը՝ ծրագրերի ինտեգրում․ ամենաառանցքային հարցը ներհիվանդանոցային ծրագրերի ինտեգրումն է, որի իրականացման դեպքում առկա խնդիրների թերևս 99%-ը կլուծվի: Սակայն այս ուղղությամբ «Արմեդն» անհարկի ձգձգումներ է թույլ տալիս: Այժմ էլ ընկերություններից պահանջում են լիցենզիա ունենալ՝ հաշվի չառնելով, որ ինտեգրումը տարիներով ձգձգվում է, իսկ լիցենզավորման պահանջը նոր է, և դեռևս առկա չեն հստակ կառուցակարգեր, թե ով և ինչպես պետք է լիցենզավորի այդ ընկերություններին:

Մեկ բան միանշանակ է. եթե նպատակն իսկապես էլեկտրոնային առողջապահական համակարգին լիարժեք անցնելն է, Առողջապահության նախարարությունը պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանի ծրագրերի ինտեգրումն արագ և անխոչընդոտ կազմակերպելու համար: Մանավանդ որ ԱՆ-ն իր պատասխանում վստահեցրել էր, թե «Արմեդ» համակարգի ինտեգրումն այլ ծրագրերի հետ հանդիսանում է նախարարության ընթացիկ աշխատանքների առաջնահերթությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից Mon, 16 Nov 2026 17:30:53 +0400 Ռուսաստանը, Չինաստանը…

8 րոպե ago

Հանրայինի հերթական շոուն

Հանրայինի հերթական շոուն Mon, 16 Nov 2026 17:15:24 +0400 Ազգային ժողովում կամ հանրային բնույթի այլ…

23 րոպե ago

Փաշինյանի ճնշումներն ու քաղաքական հետապնդումները մեզ չեն կանգնեցնի․ մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների

Փաշինյանի ճնշումներն ու քաղաքական հետապնդումները մեզ չեն կանգնեցնի․ մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների Mon,…

32 րոպե ago

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել Mon, 16 Nov 2026 17:00:28 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

38 րոպե ago

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում Mon, 16 Nov 2026…

53 րոպե ago

Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա

Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա Mon, 16 Nov 2026 16:30:19 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Երևան…

1 ժամ ago