«Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել
Fri, 11 Sep 2026 08:05:14 +0400

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու թիմն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունն արդարացի է ու հիմնավորված, Հայաստանն էլ ինքնիշխանության ծաղկունք է ապրում, ու իրենք «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից եւ հասկանում են, թե ինչի կարող են հանգեցնել դրանք։
Այդ պատճառով Բիշքեկից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանի անունից թիմին զգուշացվել է՝ հնարավորինս զուսպ լինել Ռուսաստանի մասին խոսելիս, երբեմն անգամ ՌԴ-ին ուղղված հավատարմության հայտարարություններով հանդես գալ, մինչեւ հասկանան, թե ինչպես է ավարտվելու ռուսական պարտադրանքը՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կողմնորոշվելու վերաբերյալ։ Ասում են՝ անգամ ամենասրսուռ արեւմտամետներն են ենթարկվում հրահանգին, քանի որ դեռեւս Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու փակ քննարկումների ժամանակ գրեթե բոլորը նշել են սպասվող ռիսկերը եւ խորհուրդ են տվել ղեկավարությանը` ԵՄ-ից հստակ երաշխիքի դեպքում բռնել այս ճանապարհը։ Այս հարցում էլ է Փաշինյանը սորոսականներից ավելի արկածախնդիր գտնվել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր