Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ։

Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ։

Fri, 11 Sep 2026 20:30:57 +0400


Բրիտանացի հայտնի դերասան Նոյել Քլարկը, ով հայտնի է «Դոկտոր Ով»-ը սերիալում իր մարմնավորած կերպարով, մեղադրվել է սեքսուալ հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն ոստիկանական տվյալների, դերասանի գործողություններից տուժել է հինգ կին։ Դերասանին ներկայացվել է վեց հանցադրվագով մեղադրանք։

Հանցանքները կատարվել են 2007-16 թթ։ Սակայն հետաքննությունը սկսվել է միայն 25 թվականի սեպտեմբերին։ Լոնդոնի Արքայական Դատախազական ծառայության դատախազ Բեթան Դեւիդը հայտարարել է, որ բավարար փաստեր եւ ապացույցներ են հավաքվել՝ գործը դատարան հանձնելու համար։ Daily Mail-ը նաեւ գրել է, որ Քլարկը ունի ֆինանսական խնդիրներ եւ անցյալ տարվա դեկտեմբերին ճանաչվել է սնանկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ Sun, 27 Sep 2026 13:46:17 +0400 Արցախի …