«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ

«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ

Sat, 12 Sep 2026 10:15:38 +0400


Ավելի քան երկու ամիս է, ինչ Արցախի պետական երկու ինստիտուտները գլխատված են` թափուր են Արցախի Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահների պաշտոնները։

Արցախի քաղաքական վերնախավը, ակնհայտորեն, չի կարողանում նոր թեկնածուներ ընտրել։ Տեղեկություններ կան, որ մեծ մասը նահանջել է իշխանական ճնշումներից եւ պատրաստ չէ շարունակել պայքարը։ Վիճակն այնքան անհույս է, որ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ քաղաքական ուժերին է օգնության ակնկալիքով դիմել՝ հույս ունենալով, որ նրանց աջակցությամբ գլուխ կբերեն թափուր պաշտոնները համալրելու գործը։

«2026 թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ում ձեւավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաեւ Արցախի հարցի եւ Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում»,- իր հայտարարության տեքստն այսպես է սկսել պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Կոնսուլտացիաների նպատակն է՝ հստակեցնել, թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում եւ ինչ պատրաստակամություն ունեն՝ այս ուղղություններով գործնական քայլերի դիմելու հարցում։

«2026 թվականի ընտրություններից հետո ձեւավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։ Եթե որեւէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը եւս պետք է հստակ եւ հրապարակային ձեւակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։ Եթե, հակառակը, քաղաքական ուժերը կարեւորում են Արցախի պետական եւ քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը եւ Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ եւ ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել»։
Տեղեկացանք, որ այս նախաձեռնությունն անձամբ Նժդեհ Իսկանդարյանինն է․ նա այդ մասին նախապես քննարկում չի ունեցել Արցախի խորհրդարանականների հետ, թեպետ պատրաստվում է հենց խորհրդարանականների հետ իրականացնել այդ կոնսուլտացիաները։

Նժդեհ Իսկանդարյանը համարվում է Արցախի պաշտոնաթող նախագահ Սամվել Շահրամանյանի մարդը։ Վերջինս տեւական ժամանակ է՝ անհետացել է քաղաքական ռադարներից, անգամ Արցախի տոնական կամ հիշատակի միջոցառումներին չի մասնակցում, ասում են՝ երկյուղում է ՀՀ իշխանություններից եւ փորձում է հնարավորինս ստվերում մնալ: Հիշեցնենք, որ նա խուսափեց պատասխանատվություն ստանձնել եւ շարունակել պաշտոնավարումը նախագահի պաշտոնում, փոխարենը իր հովանավորյալի միջոցով որոշել է «ստուգարք» կազմակերպել հայաստանյան ընդդիմության համար։

Որքանով է ազնիվ՝ չունենալ դիրքորոշում Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու հարցում, փոխարենը պահանջել հստակություն ուրիշներից՝ հարցրինք Նժդեհ Իսկանդարյանին։ «Տեղին է Ձեր հարցը, բայց ես եւ ԱԺ փոխնախագահն առիթ ունեցել ենք հայտարարել, որ սպասում ենք ավելի բարենպաստ պայմաններում այդ ընտրությունը կատարել»։ Թե որոնք են այդ բարենպաստ պայմանները, Նժդեհ Իսկանդարյանը չմանրամասնեց, ասաց, որ, իր կարծիքով, ԱԺ պատգամավորների տիրույթում է ԱԺ նախագահի ընտրությունը, եւ պետք է ընտրեն։ Ինչո՞ւ չեն ընտրում, վախենո՞ւմ են իշխանության ճնշումներից, թե՞ արժանի թեկնածուներ չկան։ «Չեմ կարծում, թե արժանի թեկնածուներ չկան»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց օրակարգերը, քանի որ արցախյան հարցը մենակ մերը չէ»։ Զրուցակիցս հիշեցրեց, որ ՔՊ-ն 2021 թվականի ընտրություններին իր նախընտրական ծրագրում նշում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, մինչդեռ 2026-ին, ըստ ՔՊ-ի, Արցախն Ադրբեջանի մաս էր կազմում։ Իսկանդարյանի խոսքով՝ առաջիկայում կսկսեն հանդիպում-կոնսուլտացիաները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել

Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել Sat, 12 Sep 2026 10:30:05 +0400 Կասպիյսկում խոցվել է Ռուսաստանի…

3 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿ-ն փրկում է ՔՊ-ականներին. «ջրում են» ծեծի գործը

«Հրապարակ»․ ՔԿ-ն փրկում է ՔՊ-ականներին. «ջրում են» ծեծի գործը Sat, 12 Sep 2026 10:25:47 +0400…

8 րոպե ago

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը Sat, 12 Sep 2026 10:00:15 +0400…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում Sat, 12 Sep 2026…

48 րոպե ago

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat,…

1 ժամ ago