Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Իրանն ամրապնդում է կապերը հարևանների հետ․ Փեզեշքիան

Իրանն ամրապնդում է կապերը հարևանների հետ․ Փեզեշքիան

Sat, 12 Sep 2026 16:30:28 +0400


Իրանն ամրապնդում և հաստատուն է դարձնում կապերը հարևան երկրների և մահմեդական պետությունների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք ամրապնդում և հաստատուն ենք դարձնում մեր կապերը ոչ միայն մահմեդական, այլև հարևան երկրների հետ», – նախագահի խոսքը մեջբերում է երկրի պետական հեռուստառադիոընկերությունը։
Փեզեշքիանը հավելել է, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը կապահովեն միայն տարածաշրջանի երկրները:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին այդ կառույցին միացել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, իսկ 2024 թվականի սկզբից` մի շարք այլ երկրներ։ 2026 թվականին ԲՐԻԿՍ-ում նախագահում է Հնդկաստանը։
ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 12- 13-ին Նյու Դելիում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով Thu, 24 Sep 2026 13:35:52 +0400 …