Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Sat, 12 Sep 2026 18:00:02 +0400


Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը կվերականգնվի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ հարձակումներն ու ծովային բլոկադան։ Այս մասին, ըստ ISNA լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ «Նեղուցով ճանապարհը կբացվի պայմանով, որ Միացյալ Նահանգները հրաժարվի Իրանի դեմ բլոկադայից եւ ագրեսիայից»,- ասել է նա։

Նախագահ Փեզեշկիանը հավելել է, որ Վաշինգտոնը չի կարողացել իր եւ ոչ մի նպատակին հասնել ռազմական ճանապարհով եւ հիմա որոշել է դիմել բլոկադայի։ «Մենք կանգ չենք առնի։ Ծովային ճանապարհը մեզ համար կենսական կարեւորության ուղի չէ։ Թող չկարծեն, թե այդ գործողություններով կկարողանան ստիպել մեզ հանձնվել»,- ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն ոստիկանն է, որն ասում է՝ «Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում»

Այն ոստիկանն է, որն ասում է՝ «Լավ էլ ծեծում են, ինչո՞ւ եք բողոքում» Wed, 21 …